Հուլիսի 9-ից ջերմաստիճանը կբարձրանա
Հասարակություն
08:26 06/07/2026
Հայաստան

Հուլիսի 9-ից ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հուլիսի 6–8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 9–10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի  6-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-10-ին՝ առավելապես կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Հուլիսի 6-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով հուլիս 9-10-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հուլիսի 9-ից ջերմաստիճանը կբարձրանա