Մոուրինյոն մեկ պայմանով կհաստատի Հոլանդի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»
Սպորտ
21:00 07/07/2026
Աշխարհ

Մոուրինյոն մեկ պայմանով կհաստատի Հոլանդի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»

Հայտնի են դարձել այն պայմանները, որոնց դեպքում «Ռեալ Մադրիդը» կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։

El Nacional-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է հաստատել Հոլանդի ձեռքբերումը, բայց միայն այն դեպքում, եթե դա չխախտի թիմի ներքին հավասարակշռությունը։ Պորտուգալացին վստահ է, որ Հոլանդը կլինի նշանակալի ձեռքբերում։ Սակայն տրանսֆերը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ներկայիս հարձակողական աստղերից մեկը հեռանա։

Աղբյուրի համաձայն, եթե «Ռեալ Մադրիդը» նպատակ ունի ձեռք բերել Հոլանդին, հավանաբար, տրանսֆերի կհանեն  բրազիլացի Վինիսիուս Ժունիորին։

euro-football.ru-ի հաղորդմամբ, 2025/26 մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում 52 խաղում խփել է 38 գոլ։ Նա նաև կատարել է ինը գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոուրինյոն մեկ պայմանով կհաստատի Հոլանդի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»