Մեր երկրին փոփոխություն բերելու համար պետք է ընտրել առաջին ընդդիմադիր ուժի հետ ճանապարհը. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
21:15 07/07/2026
Հայաստան

Մեր երկրին փոփոխություն բերելու համար պետք է ընտրել առաջին ընդդիմադիր ուժի հետ ճանապարհը. Նարեկ Կարապետյան

««Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջին անգամ «Ուժեղ Հայաստանի» մասնակցության արդյունքում չունեցավ ձայների մեծամասնություն»,-Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով, մեր հասարակությունը պետք է հասկանա, որ պետք է կոնսոլիդացվել թիվ մեկ ընդդիմադիր ուժի շուրջ։

«Մեր երկրին փոփոխություն բերելու համար պետք է ընտրել առաջին ընդդիմադիր ուժի հետ ճանապարհը, որպեսզի գործող իշխանությունները գնա։ Մի դաս ունենք մենք»,-ասել է նա՝ ավելացնելով, որ հակառակ դեպքում ձայները փոշիանում են, իսկ իշխանությունները՝ վերարտադրվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր երկրին փոփոխություն բերելու համար պետք է ընտրել առաջին ընդդիմադիր ուժի հետ ճանապարհը. Նարեկ Կարապետյան