Չինաստանում եղանակային պայմանները և ջրհեղեղները մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել
Աշխարհում
18:11 07/07/2026

Չինաստանում եղանակային պայմանները և ջրհեղեղները մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել

Կենտրոնական և հարավային Չինաստանում ուժեղ ամպրոպներ և փոթորկային քամիներ են հարվածել, ինչը հանգեցրել է գետերի մակարդակի կտրուկ բարձրացմանը։ Հուբեյ նահանգում առնվազն 11 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 300 մարդ վիրավորվել է։

Հուանգշի և Հուանգգան քաղաքները տուժել են փոթորկից, որոշ շրջաններում գրանցվել են  պտտահողմեր; Ինը մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հարյուրավոր բնակիչներ տարհանվել են ավելի անվտանգ վայրեր։

Գուանսիի հարավային շրջանում «Մայսակ» թայֆունի պատճառած հորդ  անձրևներն ու ուժեղ ջրհեղեղները խլել են առնվազն չորս մարդու կյանք, ստիպել տարհանվել առնվազն 50,000 մարդ, իսկ ութ մարդ անհետ կորած է համարվում։

«Ընթանում են որոնողական-փրկարարական և արտակարգ վերականգնողական աշխատանքներ», - հաղորդել է պետական ​​լրատվական գործակալությունը՝ «Սինհուա»։

Հենչժոուում Լյուլան ջրամբարի ամբարտակի պայթելուց հետո ջրհեղեղված գյուղեր, 2026 թվականի հուլիսի 6-ին։

Հորդ անձրևների և ջրհեղեղների պատճառով իշխանությունները ստիպված  տարհանել են առնվազն 48,000 բնակչի։

Գիտնականները զգուշացնում են՝ ամբողջ աշխարհում ծայրահեղ եղանակային երևույթների ուժն ու հաճախականությունը կաճի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չինաստանում եղանակային պայմանները և ջրհեղեղները մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել