Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիայում պшյթյnւն է որոտացել այն հյուրանոցի մոտ, որտեղ գիշերել է Մակրոնը. Ի՞նչ է հայտնի այս պահին
Այսօր Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն պահին, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով գտնվում էր Սիրիայի մայրաքաղաքում և հանդիպում էր Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնում է France 24-ը։
Պայթյունների հետևանքով վիրավորվել է 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան: Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են Սիրիայի պետական լրատվամիջոցները։
Առաջին պայթյունը տեղի է ունեցել Մակրոնի ավտոշարասյան՝ նախագահական պալատ մեկնելուց անմիջապես հետո, իսկ երկրորդ պայթյունը որոտացել է դեպքի վայրում կայանված շտապօգնության մեքենայի կողքին, որտեղ հավաքվել էր մոտ երկու տասնյակ մարդ։
Ականատեսների փոխանցմամբ՝ ծուխ է բարձրացել «Four Seasons» հյուրանոցի մոտից, որտեղ գիշերել էր Ֆրանսիայի նախագահը․
Մակրոնը համարվում է Եվրամիության առաջին խոշոր առաջնորդը, որ այցելել է Դամասկոս Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո, պայթյունների պահին գտնվում էր նախագահական պալատում՝ ալ-Շարաայի հետ բանակցությունների ընթացքում։
Սիրիայի իշխանությունները միջադեպի վերաբերյալ անմիջապես մեկնաբանություն չեն տվել, սակայն Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Մակրոնը անվտանգ է, և նրա այցը շարունակվում է։
Մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած երկու պայթյունները եղել են պայթուցիկ սարքերի գործարկման հետևանքով։ Դեպքի վայրից բարձրացող խիտ ծուխը տեսանելի է եղել քաղաքի տարբեր հատվածներից։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են այրվող մեքենա, ինչպես նաև փողոցում արյան հետքեր։ Զոհերի և վիրավորների վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռևս չեն հրապարակվել, իսկ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։
Միջադեպը տեղի է ունեցել Դամասկոսի Արդարադատության պալատի հարակից սրճարանում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել էր առնվազն 10, իսկ վիրավորվել՝ 20 մարդ։