Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բոլորը խոսում են պատերազմի, սպառազինության մասին, իսկ «խաղաղություն» բառը երեկ ես ոչ մի անգամ չլսեցի։ Սա տեղին դիտարկում է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ անցած գիշեր»,- հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։
1tv.ge-ը հայտնում է. որ վարճապետի խոսքով՝ երկիրը չի կարողանա հասնել պաշտպանական ծախսերի 2%-անոց նշագծին, քանի որ նախորդ կառավարությունից «ժառանգել է բյուջե՝ 90 միլիարդ կրոնի չափով դեֆիցիտով»։
«Մենք պետք է որոշեինք՝ ամբողջությամբ դադարեցնե՞լ մայրուղիների և շրջանցիկ ճանապարհների շինարարությունը, թե՞ ավելացնել պաշտպանական ծախսերը»,- հայտարարել է Բաբիշը։
Չեխիայի վարչապետի խոսքով՝ «ընթրիքի ժամանակ ՆԱՏՕ-ի ծախսերի մասին ոչինչ չի ասվել»։
«Ընթրիքի ժամանակ այդ հարցը ոչ մեկին չէր հետաքրքրում։ Մենք խոսեցինք սննդի, ամեն տեսակ հարցերի, ֆուտբոլի մասին, որ Հոլանդը հանճար է, և այդպես շարունակ»,- նշել է Բաբիշը։
Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են, թե որտեղ է իր կինը՝ Մելանյա Թրամփը։
«Նախագահ Թրամփը պարզաբանեց, որ, բնականաբար, նման ճանապարհորդությունը նրա համար հոգնեցուցիչ կլիներ։ Նախագահ Թրամփը շատ է հպարտանում Մելանյայով այն ֆիլմի պատճառով, որը նա նկարահանել է»,- հայտարարել է Բաբիշը։