Իրանի բանակի ութ սպա է զոհվել գիշերը, Թրամփը ուզում է նաև այս գիշեր հարվածել
Քաղաքական
20:46 08/07/2026

Իրանի բանակի ութ սպա է զոհվել գիշերը, Թրամփը ուզում է նաև այս գիշեր հարվածել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ անցյալ գիշեր ԱՄՆ-ը շատ ուժեղ հարված է հասցրել Իրանին և, ամենայն հավանականությամբ, երկրին կհարվածի նաև այս գիշեր։

«Նրանք մի քանի անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ են արձակել այն նավերի ուղղությամբ, որոնք գտնվում էին նեղուցում և այնտեղ լինելու լիակատար իրավունք ունեին։ Դրա համար էլ անցյալ գիշեր մենք նրանց շատ ուժեղ հարվածեցինք։ Դա շատ լավ հարված էր։ Ըստ ամենայնի, այս գիշեր նույնպես ուժեղ հարված կհասցնենք։ Ես նրանց փոքր նախազգուշացում տվեցի, մենք այս գիշեր էլ ուժեղ կհարվածենք»,— նշել է Դոնալդ Թրամփը։

1tv.ge-ն հայտնել է նաև, որ նրա խոսքով՝ ինքը չգիտի, թե ընդհանրապես արդյոք ձեռք կբերվի համաձայնություն ԱՄՆ-ի և Իրանի միջև։

Ի դեպ՝ Իրանի բանակի ութ սպա է զոհվել ԱՄՆ զինված ուժերի մի շարք հզոր հարվածներից Իրանի հարավում։ Ըստ ՌԻԱ-ի  ասվում է իրանական բանակի հայտարարության մեջ։

«Այսօր առավոտյան Իրանի հարավում ԱՄՆ բանակի կողմից իրականացված հանցավոր հարձակման արդյունքում Բանդար Աբբասում և Բուշերում թշնամու արկերից զոհվել են Իրանի ռազմաօդային ուժերի և նավատորմի ութ քաջարի զինծառայողներ՝ հայրենիքը պաշտպանելիս», - Իրանի բանակի հայտարարությունը մեջբերել է իրանական SNN հեռուստաալիքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի բանակի ութ սպա է զոհվել գիշերը, Թրամփը ուզում է նաև այս գիշեր հարվածել