Կողմերի միջև որոշակի տարաձայնություններ էին եղել. Դեսպանը՝ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացու միջև խնդիրների մասին
Քաղաքական
13:25 08/07/2026
Հայաստան

Կողմերի միջև որոշակի տարաձայնություններ էին եղել. Դեսպանը՝ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացու միջև խնդիրների մասին

«Կողմերի միջև ի հայտ են եկել  տնտեսական և առևտրային որոշակի տարաձայնություններ այն պրոեկտի հետ կապված, որը նրանք նախաձեռնել էին միասին»,- ասուլիսում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Խալիլ  Շիրղոլամին՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տեղյակ է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացու միջև ծագած վեճի մանրամասներին։

Նա նշեց, որ, իր կարծիքով, որոշակի միջնորդության արդյունքում  կարող էին հասնել կողմերի միջև համաձայնության, խնդիրների վերացման։

«Ընդհանրապես, ցանկալի չէ հանրային տիրույթում քննարկվի Իրանի և Հայաստանի քաղաքացիների միջև նմանօրինակ տարաձայնությունները, վեճերը։ Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ երկու կողմերն էլ միմյանց նկատմամբ ունեն հստակ բողոքներ, որոնք հասել են դատական փուլ։ Ինքս փորձել եմ կապի մեջ լինել երկու կողմերի հետ էլ»,- ասաց դեսպանը։

Նա նշեց, որ չի ցանկանում առանձին մանրամասներին, դետալներին անդրադառնալ։

«Հուսով ենք արդար կերպով կքննվի ու որոշում կկայացվի այս գործով։ Մենք մեր կողմից, որպես դեսպանություն, պատրաստ ենք միջնորդության, երկու կողմի միջև կապի հաստատման, խաղաղ ճանապարհով հարցի լուծման հասնելու համա մեր ջանքները ներդնել»,- ասաց Հայաստանում Իրանի դեսպանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կողմերի միջև որոշակի տարաձայնություններ էին եղել. Դեսպանը՝ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացու միջև խնդիրների մասին