Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
16:50 08/07/2026
Հայաստան
Հաղթանակ թաղամասից դшնшկшհարվшծ քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց
Հունիսի 25-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցից դանակահարության հետևանքով ստացած «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացիների։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արմեն Մ.-ն, 33-ամյա Տարոն Մ.-ն և 32-ամյա Էրիկ Ա.-ն։
Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder