Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
21:23 08/07/2026
Հայաստան

Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են. Նարեկ Կարապետյան

«Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են»,- նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը, ով ռուս պրանկերների հետ զրույցում, որոնք ներկայացել են որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ասել է, որ  պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին: 

Նա նշեց, որ աշխարհում ամենաբարձր թուրք պաշտոնյան Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն է, ով Հայաստանին աջակցող բոլոր բանաձևերի դեմ է հանդես եկել։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են. Նարեկ Կարապետյան