Արվեստ VS քաղաքականություն
Հասարակություն
18:18 08/07/2026

Արվեստ VS քաղաքականություն

Արվեստի պատմաբան, գեղարվեստի քննադատ Բեռնարդ Բերենսոնը 7 կետով սովորեցնում է զգալ արվեստը։ 1.2, ...  7 կետերը ինտերնետում ուղղակի տարածված նախադասություններ են՝ Բերենսոնինը, թե ոչ՝ ապացուցված չէ։ Կարելի է բայց թարգմանել, մտածել արվեստի մասին ու փոխել մեկ-երկու, մի քանի բառ՝ սովորեցնելու «զգալ քաղաքականությունը».

1. Արվեստը գործ ունի ոչ թե մարդու իմացածի հետ, այլ այն բանի հետ, ինչ զգում է։
Հըմ՝ քաղաքականության գործը ոչ թե մարդկային ուղեղն է, այլ՝ սեփական ու ուրիշի զգացմունքների մրցումը։

2. Մենք պետք է նայենք նկարին մինչ այն ժամանակ, քանի դեռ չենք սկսել ապրել նրա հետ և ընդգրկվել նրա մեջ։Հըմ՝   Մենք պետք է դիտենք փաստը մինչև այն ընկալենք որպես սեփական և մի պահ պատկերացնենք փաստի մեջ ընդգրկումը։

 3. Արվեստի գործի վերջնական նպատակը` օգնել հանդիսատեսին դառնալ արվեստի գործը։
Հըմ՝ Նախընտրական քարոզների նպատակը՝ պարտադրել լսողին դառնալ նախընտրելի անձը։

4. Իրական գեղարվեստական ճաշակը  սկսվում է այն ժամանակ, երբ բավարարվում են հիմնական  ֆիզիոլոգիական պահանջները։
Հըմ՝ ... Քաղաքականությունը ճաշակը կշտացնող ճաշ է սկսում դառնալ։

6. Երբ ֆիզիական և մտավոր ուժերը գնում են դեպի անկում, միայն գեղեցկությունը գնահատելու կարողությունը աճում է։
Հըմ՝ Երբ ֆիզիական և մտավոր ուժերը գնում են դեպի անկում, «անկում» են նաև գազանները։

7. Արվեստը դա բանականություն, սիրտ ու  հպում է ոչ պակաս, քան որպես տեխնիկա։
Հըմ՝ ... այդքան խոսեցիք՝ որպես քաղաքական տեխնիկա, ուր են բանականությունը, զգալը ու  շփվելը։

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder