Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպասվու՞մ է Հայաստանում երկրաշարժ արդյոք՝ ՆԳՆ-ն չի հայտարարում. Պաշտոնական էջում այսօր հրապարակել է, թե ինչ կարելի է անել երկրաշարժի ժամանակ.
Երկրաշարժը բնական աղետ է, որը հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել։
- Անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան և մի քանի անգամ փորձարկել այն։
- Ճշտել բնակարանի աշխատավայրի դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։
- Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։
- Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն, հեռու շենք շինություններից, ենթակառուցվածքներից։
-Նախապես պետք է ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։
Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները` հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել սպառնացող վտանգը։
Թեպետ՝ նշենք, որ վարքականոնների համառոտ ներկայացումը հիշեցնում է 2020թվականի ռազմական վտանգից հանրության հարցերի պատասխաններում տեղ գտած չիրագործելին։ Օրինակ՝ ոչ ոք չգիտեր որտեղ է հնարավոր թաքնվել ենթադրելի հռիթակոծումներից, եթե ոչ շենքերը, ոչ փողոցներում գետնի տակ տեղեր չկային ու չկան։
Որտեղից գտնել շենքախեղդ Երևանում «բաց, ազատ տարածություն, հեռու շենք շինություններից»՝ ևս անհասկանալի է։
ՆԳՆ-ն նաև ներկայացրել է բացատրական տեսանյութ։