Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավանի թիվ 57 մանկապարտեզի տնօրենը կվերադառնա իր աշխատանքին. Դատարանը որոշեց
Ավանի թիվ 57 մանկապարտեզի երկարամյա տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը հաղթել է դատարանում, նա մանկապարտեզ կվերադառնա որպես տնօրեն։
«Արդարադատություն` վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից։ Ամբողջությամբ բավարարվեց իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, որի հիման վրա դատարանը որոշեց Մարգարիտա Հովհաննիսյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի թիվ 57 մանկապարտեզի տնօրենի պաշտոնում, ինչպես նաև` կբռնագանձվի ամբողջ պարապուրդի ժամանակահատվածի համար միջին ամսական աշխատավարձի չափով հատուցում։ Հավելեմ` որ դատարանը անվավեր և ոչ իրավաչափ ճանաչեց բոլոր (թվով 4 ) կարգապահական տույժերը»,-մանրամասնել է Հովհաննիսյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը։
Հիշեցնենք, որ Panorama.am-ը դեռ 2024 թվականին անդրադարձել էր մանկապարտեզում ստեղծված լարված իրավիճակին, որն առաջացել էր ՔՊ-ական, այն ժամանակ դեռ ոչ պատգամավոր Ջուլիետա Ազարյանի միջամտությունից հետո։ Բանն այն է, որ Մ. Հովհաննիսյանը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի զարմուհին է, ըստ երևույթին, ՔՊ-ականը փորձել էր գործել իր շեֆի տրամաբանության մեջ՝ նախկինների դեմ։