«Հրապարակ». Ինչու է ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դիմել մաֆիոզ շրջանակներին
Օրվա մամուլ
08:55 09/07/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դիմել մաֆիոզ շրջանակներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս դիմել է Միացյալ Նահանգների լոսանջելեսյան հայկական մաֆիոզ շրջանակներին, մեր լեզվով ասած՝ ավտարիտետներին, որպեսզի իրեն աջակցեն խոշոր փողերի օրինականացման հարցում։

Նախապես ճշգրտումներ է արել, որպեսզի հետո խոշոր գումար Հայաստանից ԱՄՆ տեղափոխի, ապա մաֆիայի օգնությամբ այդ գումարներն օրինականացնեն, ինչն էլ, իրավական լեզվով ասած` փողերի լվացում է նշանակում։ Սովորաբար «հայկական մաֆիան» նման «լվացքի» միջոցով օրինականացնում է նարկոտիկի վաճառքից գոյացած միջոցները, բայց այս պարագայում ամերիկյան հանցավոր հայ շրջանակին հայտնի չէ փողերի ծագման աղբյուրը:

Տեղեկատվությունը մեզ փոխանցած անձը խոստացավ գործարքն ավելի որոշակիանալու դեպքում լրացուցիչ մանրամասներ հաղորդել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու է ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դիմել մաֆիոզ շրջանակներին