«Փաստ». Դшգшղի կափարիչ ճոճելով՝ 2018-ին եկան իշխանության ու... ինչի ձեռք են տալիս, ինչի դիպչում են՝ մшհ, ավեր, կորուստ
Օրվա մամուլ
09:02 09/07/2026
Հայաստան

«Փաստ». Դшգшղի կափարիչ ճոճելով՝ 2018-ին եկան իշխանության ու... ինչի ձեռք են տալիս, ինչի դիպչում են՝ մшհ, ավեր, կորուստ

«Փաստ» թերթը գրում է.

«Ու որքան էլ անընկալելի լինի «իրեղեն ապացույց» շնչավոր կենդանիների առգրավումը և իրենց պահման սովորական վայրից քնեցնելով տեղափոխելը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է և գնում է ավելի ու ավելի «հեռուները»: Թվում էր, թե՝ էլ ո՞ւր: Բայց պարզվեց, որ ընկնելու տեղ դեռ ունեն:

Խոսքը Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու կադրերի մասին է, որ նույն իշխանությունները մոնտաժել ու տարածել են: Մի խոսքով, տհաճագույն, վանող ու էժանագին շոու, եթե կուզեք՝ «մասկի շոու», գումարած՝ առյուծների մահացու «առգրավումը»:

Կամ այդ ձերբակալության «տեսարանի» մեջ ի՞նչ երևելի բան կար, որ դա հանրայնացնում են: Իրենց ցածրության աստիճա՞նն էին ուզում մեկ անգամ ևս ցույց տալ: Թե՞ այդ ամենի ամբողջ նպատակը վերը ակնարկված անձնավորության «հոգին փառավորվելու» պահն ապահովելն էր:

Ամենից վատն այն է, որ պետական մարմինները, հարկայինը, իրավապահ համարվող կառույցները, ու, որ ամենավիրավորականներից մեկն է, ԱԱԾ-ի նման կառույցը, կներեք, բայց մի տեսակ խաղալիք են դարձրել: Ցավալի է, բայց դարձրել են անձնական քմահաճույքները բավարարելու գործիք: Այսինքն, ինչ կառույց կա, դրանց գոյության միակ իմաստը հանգում է 1 անձնավորության «հոգին փառավորելո՞ւն»:

Այս օրերին նկատվեցին նաև սուր արձագանքներ, թե «ո՞ւր են կենդանասեր ներկայացողները», կամ՝ «անգամ առյուծին սատկացրեցին»... Բայց այդքան մարդու մահվան մատնեցին, մահվան պատճառ դարձան, մի առյուծն ի՞նչ է իրենց համար: Փաշինյանի իշխանավարման շրջանում բանտարկյալը հացադուլից մահացավ բանտային պայմաններում: Իշխանությանն ակտիվ քննադատող Արմեն Գրիգորյանին հենց դատարանի դահլիճում մահվան հասցրեցին: Հղի կնոջը գցեցին վարչապետի «ավտոբուսի» տակ, Փաշինյանի նախընտրական պաստառը պատռելու համար Արմեն Հովհաննիսյանին տարան ոստիկանության բաժին, հետո՝ հոգեբուժարան, հետո կախված հայտնաբերեցին ու հայտարարեցին, թե՝ ինքնասպան է եղել... Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իրենց իշխանության մակերեսային ու անլուրջ վերաբերմունքի հետևանքով հազարավոր մարդիկ մահացան: Բանակցային գործընթացը հանգեցրին պատերազմի ու հազարավոր տղաների մահվան մատնեցին:

Արցախն ուրացան... Դագաղի կափարիչ ճոճելով՝ 2018-ին եկան իշխանության ու... ինչի ձեռք են տալիս, ինչի դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». Դшգшղի կափարիչ ճոճելով՝ 2018-ին եկան իշխանության ու... ինչի ձեռք են տալիս, ինչի դիպչում են՝ մшհ, ավեր, կորուստ