Քաղցկեղից մահվան դեպքերը մինչև 2050թ. կարող է հասնել 35 միլիոնի. ԱՀԿ-ն զգուշացնում է
Առողջություն
21:45 09/07/2026
Հայաստան

Քաղցկեղից մահվան դեպքերը մինչև 2050թ. կարող է հասնել 35 միլիոնի. ԱՀԿ-ն զգուշացնում է

Քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում մահվան երկրորդ հիմնական պատճառը՝ տարեկան գրանցվող շուրջ 20.6 միլիոն նոր դեպքով և մոտ 10 միլիոն մահվամբ,- զգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  «Քաղցկեղի վերաբերյալ գլոբալ վիճակի մասին 2026» զեկույցում։

Ամեն օր հիվանդությունը խլում է ավելի քան 26 հազար մարդու կյանք, իսկ եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն, մինչև 2050 թվականը նոր դեպքերի թիվը կարող է հասնել գրեթե 35 միլիոնի։

ԱՀԿ-ն և Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալությունը (IARC) ընդգծում են, որ, չնայած վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, աշխարհում շարունակում են խորանալ կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման և աջակցող խնամքի հասանելիության անհավասարությունները։ Զեկույցի համաձայն՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում կրծքագեղձի քաղցկեղով կանանց 87%-ը  ապրում է ախտորոշումից հինգ տարի անց, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 42%։ Բացի այդ, յուրաքանչյուր երեք երկրներից մեկից պակասն է քաղցկեղի բուժումը ներառել համընդհանուր առողջապահական ապահովագրության փաթեթում։

Զեկույցում նշվում է, որ քաղցկեղի գրեթե 40 %-ը պայմանավորված է կանխարգելելի ռիսկի գործոններով, այդ թվում՝ ծխախոտի և ալկոհոլի օգտագործմամբ, ավելորդ քաշով, ֆիզիկական անգործությամբ, անառողջ սննդակարգով և որոշ վարակներով։ Թեև 2010 թվականից ծխախոտի օգտագործումը նվազել է 27 %-ով, իսկ երկրների 82 % -ն արդեն ունի քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագիր, անհրաժեշտ դեղամիջոցների և ժամանակակից բուժման հասանելիությունը հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում շարունակում է մնալ սահմանափակ։

ԱՀԿ-ն կոչ է անում անցում կատարել մարդակենտրոն մոտեցման՝ քաղցկեղից տուժած մարդկանց և նրանց ընտանիքներին դարձնելով առողջապահական քաղաքականության կենտրոն։ Կազմակերպությունը կառավարություններին և միջազգային գործընկերներին առաջարկում է ընդլայնել համընդհանուր առողջապահական ծածկույթը, ուժեղացնել սոցիալական պաշտպանությունը և ապահովել նորարարական բուժման հավասար հասանելիություն՝ ընդգծելով, որ այսօր ընդունվող որոշումները կձևավորեն ապագա սերունդների առողջությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղցկեղից մահվան դեպքերը մինչև 2050թ. կարող է հասնել 35 միլիոնի. ԱՀԿ-ն զգուշացնում է