Լուսանկարիչ Բեռտայի կկվի ձագի պատմությունը կարող եք դուք էլ, քաղաքական գործիչներ, կարդալ
Կրթություն, գիտություն
20:21 10/07/2026

Լուսանկարիչ Բեռտայի կկվի ձագի պատմությունը կարող եք դուք էլ, քաղաքական գործիչներ, կարդալ

Լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի հայկական բնության, կենդանիների, թռչունների լուսանկարները հարյուրավոր քաղաքացիների ուշադրություն ու զգացմունքներ է գրավում, հիացնում է, և մեծ ծանոթացում է փաստորեն նրանց տեսքին ու սովորույթներին, որ հաճախ պատմում է տաղանդավոր ու աշխատասեր Բեռտան։ 

Կկվի մասին գրառումը իր ֆեյսբուքյան էջից է.
«Ինչպես գիտենք, կկուները սեփական բույն չեն կառուցում և իրենց ձվերը դնում են այլ թռչունների բներում։ Ամենից հաճախ նրանց «ընտրյալները» փոքր երգեցիկ թռչուններն են։ Այս դեպքում կկուն իր ձուն դրել էր Եղեգնուտի եղեգնաթռչնակի բնում։

Երբ ձագերը դուրս են գալիս, եղեգնաթռչնակը, ոչինչ չկասկածելով, սկսում է կերակրել նաև կկվի ճտին։ Սակայն կկվի ձագը շատ ավելի արագ է աճում և հաճախ բույնից դուրս է նետում տանտերերի սեփական ձագերին՝ ստանալով ողջ խնամքն ու սնունդը։

Ժամանակի ընթացքում կկվի ձագն այնքան է մեծանում, որ մի քանի անգամ գերազանցում է իր «խնամատար ծնողներին», բայց նրանք շարունակում են անվերջ կերակրել նրան՝ ենթարկվելով բնազդին։

Էսօր ինձ բախտ վիճակվեց ականատես լինել հենց այդ հետաքրքիր երևույթին։ Նկարում Եղեգնուտի եղեգնաթռչնակը կերակրում է իր «որդեգրած» կկվի ձագին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լուսանկարիչ Բեռտայի կկվի ձագի պատմությունը կարող եք դուք էլ, քաղաքական գործիչներ, կարդալ