Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների մասին լուրը
Քաղաքական
21:34 10/07/2026
Աշխարհ

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների մասին լուրը

Իրանի և ԱՄՆ-ի միջև առաջիկա բանակցությունների մասին տեղեկությունները սխալ են։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին։

Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրին, հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, իսկ Շվեյցարիան դիտարկվում է որպես հնարավոր վայր։

«Սա կեղծ տեղեկատվություն է, որը որևէ հիմք չունի», - մեկնաբանել է իրանական գործակալության աղբյուրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների մասին լուրը