Արմեն Աշոտյանի այս գործը նույնպես միջազգային ուշադրության կենտրոնում է. Պաշտպան
Իրավունք
15:15 10/07/2026
Հայաստան

Արմեն Աշոտյանի այս գործը նույնպես միջազգային ուշադրության կենտրոնում է. Պաշտպան

ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված երկրորդ գործը նույնպես միջազգային ուշադրության կենտրոնում է, թեև քիչ են դեպքերը, երբ միջազգային կառույցներն անդրադառնում են քրեական գործերին։ Դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

«Մոտ մեկ ամիս առաջ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) շատ հստակ անդրադարձել է Արմեն Աշոտյանին գործին, մտահոգությունն է հայտնել ու հիշեցրել է առաջին գործով նրան քաղբանտարկյալ ճանաչելու մասին»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ այս երկրորդ գործը նույնպես որոշակի միջազգային ուշադրության կենտրոնում է. «Անկեղծ հույս ունենք, որ անազատությունը երկար չի տևի»։ 

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում կայացնելու մասին։ Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվել էր մեկ ամիս ժամկետով։ Այնուհետև կալանքի ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվել է։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արմեն Աշոտյանի այս գործը նույնպես միջազգային ուշադրության կենտրոնում է. Պաշտպան