«Հրապարակ». Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը և հայրը արտերկրում անհետացել են
Օրվա մամուլ
08:29 10/07/2026
Հայաստան

«Հրապարակ». Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը և հայրը արտերկրում անհետացել են

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը և հայրը արտերկրում անհետացել են։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպա­նությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը և սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը։

Մեր տեղեկություններով՝ Մհեր Ախտոյանի մայրը նույնպես ամուսնու և որդու հետ մեկնել էր արտերկիր, ըստ բարեկամների` նա ՀՀ է վերադառնում առանց ամուսնու և որդու։ ՀՀ իրավապահները չգիտեն, թե ինչ է կատարվել դրսում: Քննչական կոմիտեից ասացին, որ Ախտոյանների «անհետանալու» հետ կապված վարույթ չկա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը և հայրը արտերկրում անհետացել են