Սալահ. «Աշխարհի առաջնությանը մասնակցելն այլևս բավարար չէ»
Սպորտ
21:30 10/07/2026
Աշխարհ

Սալահ. «Աշխարհի առաջնությանը մասնակցելն այլևս բավարար չէ»

Եգիպտոսի ազգային հավաքականի ավագ Մոհամեդ Սալահը Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Արգենտինայի դեմ խաղից հետո դիմել է երկրպագուներին: Հիշեցնենք, որ Եգիպտոսը առաջ էր երկու գոլի առավելությամբ, բայց հետո բաց էր թողել ևս երեքը՝ ավարտելով իր մասնակցությունը մրցաշարին:

«Գիտեմ, որ դուք դեռ նեղված եք, բայց խոստանում եմ. ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այս պահը նշանավորի եգիպտական ​​ֆուտբոլի նոր դարաշրջանի սկիզբը միջազգային ասպարեզում։ Աշխարհի առաջնության որակավորումն այլևս բավարար չէ, ինչպես նաև մրցաշարին մասնակցությունն ինքնին։ Այս թիմը արժանի է ձեր հավատին և աջակցությանը», - գրել է խաղացողը իր սոցիալական ցանցերում։

euro-football.ru-ի հաղորդմամբ, Սալահի մեկնաբանությունները հնչել են Եգիպտոսի գլխավոր մարզիչ Հուսամ Հասանի և հարձակվող Մուստաֆա Զիկոյի կողմից մրցավարության վերաբերյալ կոշտ քննադատության ֆոնին, որոնք Արգենտինայի դեմ խաղից հետո դժգոհություն էին հայտնել ֆրանսիացի մրցավարի որոշումներից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սալահ. «Աշխարհի առաջնությանը մասնակցելն այլևս բավարար չէ»