Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-ից 31-ը
2026 թվականի օգոստոսի 10-ից 31-ը ներառյալ Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահն այցելուների համար չի գործի՝ պայմանավորված արխիվային գործերի առկայության և ամբողջականության ստուգմամբ, փաստաթղթերի ֆիզիկական վիճակի գնահատմամբ, արխիվապահոցներ գործերի վերադարձով, վերահաշվառմամբ և այլ կազմակերպական գործընթացներով։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային արխիվից։
«Նշված աշխատանքներն իրականացվում են արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանությունն ու հաշվառումն ապահովելու, ինչպես նաև օգտվողների սպասարկման որակը բարելավելու նպատակով։ Խնդրում ենք հաշվի առնել այս հանգամանքը ձեր այցը և աշխատանքները պլանավորելիս։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշում են արխիվից։