Ողբերգական դեպք՝ Տավուշում. քաղաքացիներն ու փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա երիտասարդի մшրմինը
Իրավունք
17:51 10/07/2026
Հայաստան

Ողբերգական դեպք՝ Տավուշում. քաղաքացիներն ու փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա երիտասարդի մшրմինը

Այսօր  ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։

Մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Էրիկ Ս.-ի մարմինը։
 Ըստ նախնական տեղեկությունների՝ նա անզգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած տղան ՀՀ պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող էր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական դեպք՝ Տավուշում. քաղաքացիներն ու փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա երիտասարդի մшրմինը