«Ժողովուրդ». Թեժ մրցակցություն Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնելու համար
Օրվա մամուլ
08:28 10/07/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Թեժ մրցակցություն Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնելու համար

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է, որ նոր խոսնակը պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ։ Այս փուլում արդեն քննարկվում են 3-4 թեկնածուների անուններ, սակայն Փաշինյանը վերջնական որոշում դեռևս չի կայացրել։

Ըստ կառավարական աղբյուրների՝ վարչապետին ներկայացվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի երեք ներկայացուցիչների թեկնածությունները։ Խոսքը վերաբերում է ՔՊ երիտասարդական կառույցի անդամներ Էլինա Իշխանյանին, Մելանյա Հարությունյանին և Սյուզաննա Սայադյանին։

Երեք թեկնածուներն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավներին՝ հայտնի «16 երգի» ներքո կազմակերպված ելույթների ընթացքում։ Այս փուլում, մեր տեղեկություններով, բավականին թեժ մրցակցություն է ընթանում վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնելու համար։

Հավելենք, որ վարչապետի գործող մամուլի խոսնակ Նազելի Բաղդասրյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը և կրկին տեղափոխվել օրենսդիր՝ շարունակելով իր գործունեությունն Ազգային ժողովում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Թեժ մրցակցություն Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնելու համար