Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանությունը քաղաքացիների՝ զինամթերք ապօրինի պահելու և կանեփ այգում աճեցնելու մասին հաղորդում է
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ կրում և տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին՝ ժամը 13․30-ին, նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։

Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տան զննությամբ հայտնաբերվել է հրացան, մարտական 25 փամփուշտ, մեկ տուփ վառոդ և այլ զինամթերք։
Հանգամանքները պարզվում են։
Բացի այս դեպքից ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է կանեփի աճեցման մի քանի դեպքի մասին, հիշեցնում է, որ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը քրեորեն պատժելի արարք է։