Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
jnews.ge-ն հայտնում , որ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև համատեղ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը։
Փոխանցում է Report-ից՝ Մշակույթի նախարարությանը հղում անելով, վրացական պատվիրակությունը գլխավորել է մշակույթի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Միրցխուլավան, իսկ ադրբեջանական պատվիրակությունը՝ մշակույթի նախարարի տեղակալ Ֆարիդ Ջաֆարովը։
Կողմերը քննարկել են մշակութային և «հումանիտար համագործակցության» ներկա վիճակը և հեռանկարները՝ նշելով, որ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը ստեղծում է ամուր հիմք դրա հետագա ընդլայնման համար։
Ջաֆարովի և Միցխուլավայի զրույցի մանրամասները կարող եք աղբյուրում կարդալ, բայց թերևս «մշակույթ», «հումանիտար», «ռազմավարության գործընկերություն» շեշտադրումները հարցականի տակ է դնում Վրաստանի՝ հայկական մշակույթի ճանաչողությունը, Արցախի հայաթափման «ադրբեջանական հումանիզմը», հայության ցեղասպանությունը, գերիների տանջամահությունը «ռազմավարական գործընկերության» սահմանները։