Ողբերգական դեպք Երևանում. Փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Հասարակություն
22:59 11/07/2026
Հայաստան

Ողբերգական դեպք Երևանում. Փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Այսօր ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել ավտոմեքենայի և մոպեդի վրա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։

Փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները տեղում պարզել են, որ ուժեղ քամու հետևանքով փտած ու դարն ապրած հաստաբուն ծառը պոկվել և ընկել է այդ պահին ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Ըստ աղբյուրի,  մոպեդավարը օտարերկրացի է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական դեպք Երևանում. Փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է