Եթե որևէ մեկը վախենալու բան ունի, դա Ֆրանսիան է. Յամալ
Սպորտ
09:13 11/07/2026
Աշխարհ

Եթե որևէ մեկը վախենալու բան ունի, դա Ֆրանսիան է. Յամալ

Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լամին Յամալը մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի դեմ առաջիկա հանդիպումը։ Հիշեցնենք, որ Իսպանիան դուրս է եկել 2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝  հաղթելով Բելգիային 2-1 հաշվով։ 

«Մենք վախ չունենք: Եթե որևէ մեկին պետք է վախենալ, Ֆրանսիան պետք է վախենա մեզնից: Մենք արդեն նրանց դուրս թողել ենք։ Ակնհայտ է, որ երկու թիմերն էլ համաշխարհային մակարդակի մեծ թիմեր են: Տեսնենք, թե ինչ կլինի», - Յամալի խոսքերն է մեջբերում The Touchline-ը:

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Ֆրանսիա - Իսպանիա հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ հուլիսի 14-ին։ 

Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Ֆրանսիային։ Այնուհետև իսպանացիները հասել էին եզրափակիչ, որտեղ էլ ուժեղ էին գտնվել Անգլիայից (2:1):

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե որևէ մեկը վախենալու բան ունի, դա Ֆրանսիան է. Յամալ