Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդիկ պետք է տեսնեն, որ եկանք, երկար մնալու ենք ու փոխելու ենք. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ շարունակում է այցելել համայնքներ, ծանոթանալ գյուղացիների խնդիրներին։ Այս անգամ նրանք գույքագրել են Արարատի մարզի Սիս համայնքի բնակիչների խնդիրները։
«Գյուղացին, մարդն ի՞նչ է ուզում, արժանապատիվ ապրել, չարչարանքին համապատասխան ապրել։ Այսօր մարդիկ վարկերի տակ ճռռում են, լույսի պես բերքը չեն կարողանում վաճառել։ Գյուղացին դրանով է ապրում։ Մեր երկիրը սրտացավ տիրոջ կարիք ունի»,-ասել է Սիսի մի բնակիչ իր տանը հյուրընկալած Նարեկ Կարապետյանին։
Կարապետյանը բացատրել է, որ առաջին անգամ է Փաշինյանի ուժն ընտրություններում այդքան քիչ տոկոսով ձայն հավաքում, իրենք ընդամենը 6 ամիս ունեին։
«Մարդիկ մեզ վստահել են, մարդիկ պետք է տեսնեն, որ եկանք, երկար մնալու ենք ու փոխելու ենք»,-ասել է Կարապետյանը։