Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ակնաբույժը երեխային կստուգի համավճարով. ԲԿ-ի որոշո՞ւմն է, թե՞ ևս մեկ հետընտրական նվեր
«Վարդանանց ԲԿ-ում ասացին, որ երեխաների նեղ մասնագիտական սպասարկումը այսուհետ բուժառուի կողմից համավճարով է լինելու»,-խնդրի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիլիթ Նուրիջանյանը։
Նա մանրամասնել է, այսինքն նախկինում, եթե կարող էր երեխային ուղղակի ակնաբույժի գրանցել հաշված օրերի ընթացքում ու պետպատվերով օգտվել ծառայությունից, հիմա պետք է լավագույն դեպքում մեկ շաբաթ առաջ գրանցվի մանկաբույժի մոտ, մանկաբույժից ուղեգիր ստանա ակնաբույժի մոտ գրանցվելու համար , այց ստանա 10 օր հետո հերթերի պատճառով ու տվյալ դեպքում 3.000 դրամ համավճար վճարի։
«Սա էլ մեր մինչև 18 տարեկանների անվճար առողջական ապահովագրությունը: Ոչ մի ինֆորմացիա չգտա նման որոշման մասին, հիմա կամ Վարդանանց ԲԿ-ի որոշումն է սա, կամ պետության կողմից եվս մեկ սիրուն հետընտրական նվեր»,-նշում է քաղաքացին։
Օրեր առաջ մեկ այլ քաղաքացի՝ Սամվել Կարաբեկյանը գրել էր՝ սպասելի էր, որ պարտադիր անվճար բժշկական ապահովագրությունը պետք է մարեր:
«Ոչ բյուջեն, ոչ էլ բժշկական ենթակառուցվածքները դրան պատրաստ չէին (և չեն):
Որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ դա, ինչպես և կենսաթոշակների ավելացումը, ռեսուրսատար նախընտրական քվեակորզիչ «օպերացիա» էր, որը թույլ տվեց ևս որոշ ժամանակ մնալ ղեկին:
Տպավորված եմ սակայն կրճատման արագությամբ՝
Ես գրանցվել էի նեղ մասնագետի մոտ հունիսի 22-ին՝ հունիսի 26-ի համար, ինձ ասացին, որ հունիսի 18-ից արդեն 25% համավճար է գործում, 26-ին որ եկա, պարզվեց այդ պահին արդեն 50% է (ինձ թույլ տվեցին 25% վճարել, քանի որ այդ գործող սակագնով էի գրանցվել): Սա՛ է: Օպերացիան ավարտվեց, շքանշանը և այլ պարգևներ բաշխվեցին, մնացածն էլ դե ինչ կարևոր է»։
Panorama.am-ը խնդրի վերաբերյալ կդիմի Առողջապահության նախարարություն, բժշկական կենտրոն՝ մեկնաբանություն ստանալու համար։