Մեր ընկերության աշխատանքը խափանված է, տարել են սերվերները, աշխատակիցների հեռախոսները. ակցիա՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի
Հասարակություն
11:37 11/07/2026
Հայաստան

Մեր ընկերության աշխատանքը խափանված է, տարել են սերվերները, աշխատակիցների հեռախոսները. ակցիա՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում Կոտայքի մարզում և  Երևանում՝ իենց աջակցություն հայտնելով կալանավորված գործարարին։

«Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագուզյանը նախ հայտնեց, որ իրենք, իրենց միջազգային գործընկերներն աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։

Նա նշեց, որ երկուշաբթի առավոտյան քննչական գործողություններ են կատարվել ընկերությունում, տարել են երեք սերվերներ, համակարգիչներ, աշխատակիցների անձնական հեռախոսները։

«Մեր աշխատանքը խափանված է, քանի որ մեր սերվերները տարել են։ Չենք կարողանում մեքենաների պատվերներ անել կամ այլ աշխատանքներ կատարել։ Նաև 17 մեքենա կա մեր սերվիսում, մարդիկ բերել են՝ օգտվելու մեր ծառայություններից, բայց նրանց մեքենաները կալանքի տակ են, մարդիկ մեկ շաբաթ է չեն կարողանում վերցնել իրենց մեքենաները։

Չինաստանի դեսպանատան մեքենան էլ է մեզ մոտ, չենք կարողանում հանձնել»,- ասաց ընկերության տնօրենը։

Նա ընդգծեց, որ իրենք թափանցիկ են աշխատում, հարկերը վճարում են պատշաճ. «Որևէ  հիմք, իրավական պատճառ չկար գալ ու փակել մեր ընկերությունը։ Բայց ինչպես տեսնում ենք, այս ամբողջը մի վերնագրի տակ է գնում՝ սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է

Սա նաև մեր իմիջին է վնաս հասցնում միջազգային գործընկերների շրջանում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր ընկերության աշխատանքը խափանված է, տարել են սերվերները, աշխատակիցների հեռախոսները. ակցիա՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի