Գիշերը Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
09:24 11/07/2026
Հայաստան

Գիշերը Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 11-ին` ժամը 04։34-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի առաջին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, տանիքի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 06։11-ին, մարվել՝ 06:20-ին. տուժածներ չկան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գիշերը Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել