Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սագերի կայսրությունը» պահանջել է մեկ օրում 40 ինտիմ նկար ուղարկել. Ռուսաստանում մանկապիղծների խմբավորում է հայտնաբերվել
Ռուսաստանում տարիներ շարունակ գործել է մանկապիղծների մի խմբավորում, որը հայտնի է եղել «Սագերի կայսրություն» անվամբ։ Այս մասին գրում են ռուսական աղբյուրները։
Իրավապաշտպան Աննա Լևչենկոյի խոսքով՝ խումբը ձևավորվել է 2014 թվականին՝ երաժշտական համայնքի քողի ներքո։ Անչափահաս անդամներին ուղարկվել են վիրուսակիր ֆայլեր, որոնք արգելափակել են նրանց համակարգիչները, իսկ հանցագործները մուտքը վերականգնելու դիմաց պահանջել են ինտիմ բնույթի լուսանկարներ և տեսանյութեր։ Նրանք, ովքեր կատարել են պահանջը, ենթարկվել են շարունակական շանտաժի՝ սպառնալիքներով, որ նյութերը կհրապարակվեն։ Բացի այդ, դեռահասներին ներգրավել են բովանդակություն ստեղծելու գործում՝ խրախուսելով դառնալ «Սագերի գործակալներ» և խմբի մեջ ներքաշել այլ երեխաների։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խմբավորման հիմնադիրները Մոսկվայի մարզից երկու տղամարդ են։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի և Սվերդլովսկի մարզերում քրեական գործեր է հարուցել՝ կապված աղանդի կողմից անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունների հետ։
«ԶԼՄ-ներում լայնորեն տարածվել է տեղեկատվություն մի աղանդի գործունեության մասին, որը հանցագործություններ է կատարում անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ։ Արձանագրվել են մի շարք մարզերում անչափահասների նկատմամբ կատարված հակաօրինական գործողությունների դեպքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։