Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Յուլիա Սվիրիդենկոն կիրակի օրը հաստատել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնից իր հրաժարականը՝ Վլադիմիր Զելենսկիի կողմից կաբինետը վերադասավորելու մտադրության մասին հայտարարությունից հետո։
«Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ղեկավարելու կառավարությունը... Մենք նաև նախագահի հետ քննարկել ենք մեր հաջորդ քայլերը», - գրել է Սվիրիդենկոն իր Թելեգրամում։
Ռիա նովոստին գրում է, որ այսօր Զելենսկին հայտարարել է կաբինետը թարմացնելու և Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում փոխարինելու իր մտադրության մասին։ Նա հայտարարել է, որ Սվիրիդենկոյին է առաջարկել ղեկավարել նոր «ուղղությունը»։ Զելենսկին ասել է, որ ակնկալում է կառավարությունում համապատասխան փոփոխությունները իրականացնել «խորհրդարանականների հետ միասին»։