Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը, 5 անձ հոսպիտալացվել է
Հասարակություն
10:05 12/07/2026
Հայաստան

Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը, 5 անձ հոսպիտալացվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 20։11-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 անձ

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը, 5 անձ հոսպիտալացվել է