Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շատ դեպքերում օրը երկու անգամ անջատում են մեր լույսերը, ստիպում են դիմել այլ միջոցների. ահազանգում են Արմավիրի գյուղերի բնակիչները
Արմավիրի մարզի Արազափ, Արգավանդ, Վարդանաշեն գյուղերի բնակիչները բողոքում են՝ վերջին ամսվա ընթացքում պարբերաբար, շատ դեպքերում օրը երկու անգամ, անջատում են իրենց հոսանքը։ Նրանք նշում են՝ թեև նախկինում էլ էին լինում էլեկտրաէնեգիայի անջատումներ, սակայն այժմ դրանք հաճախակի են։
«Մեր ջուրը հոսանքով է, այսինքն եթե հոսանք չկա, ջուր էլ չենք ունենում։ Ինչքան կարելի է։ Նախապես չեն էլ տեղեկացնում էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Արդեն մեկ ամիս է, այս վիճակն է։ Երբ զանգահարում ենք էլեկտրացանցեր ու հարցնում ենք՝ պատճառը որն է, ասում են՝ սյուն է շուռ եկել։ Ինչ է՝ մեկ օրվա մեջ երկու անգամ սյո՞ւն է շուռ գալիս»,- ասում է Panorama.am-ի խմբագրություն զանգահարած Արազափի բնակչուհին, ով նշում, որ ինքը երեք գյուղերի բնակիչների անունից է իրենց բողոքը փոխանցում։
Գյուղի բնակիչներին լույս, դրա հետևանքով ջուր չլինելն անհարմարություն է առաջացնում հատկապես դաշտից վերադառնալուց հետո։
«Դաշտից 3-4 հոգով փոշոտ, ցեխոտ վերադառնում ենք տուն, ջուր չկա, լույս չկա։ Ինչ անե՞նք»,- զայրացած հարցադրում է անում կինը։
Նա նշեց, այսպես շարունակելու դեպքում արդեն ստիպված կլինեն դիմել կոնկրետ քայլերի՝ ակցիաներ անել, ճանապարհներ փակել, քանի որ այլ լուծում չեն տեսնում։