Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհը ողբերգական հետևանքներ է ունեցել
Հասարակություն
09:26 13/07/2026
Աշխարհ

Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհը ողբերգական հետևանքներ է ունեցել

Կիրակի ուշ երեկոյան Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, իսկ ութը՝ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել։

Ականատեսների վկայությամբ՝ կրակը բռնկվել է Չաթուչակ հայտնի թաղամասում գտնվող բարի բեմի մոտակայքում, այնուհետև արագորեն տարածվել՝ ընդհատելով էլեկտրամատակարարումը և ծխով պատելով սրահը։

BBC-ն գրում է, որ համացանցում հրապարակված կադրերում երևում են խուճապի մատնված այցելուներ, որոնք ճչալով փորձում են դուրս գալ «Rong Beer Na Lat Phrao» բարից՝ անցնելով կրակով պատված գլխավոր մուտքով․ նրանցից ոմանց հագուստը բռնկված է եղել։

Կեսգիշերից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած հրշեջները կարճ ժամանակում մարել են կրակը։ Նրանք զոհվածների մեծ մասի մարմինները հայտնաբերել են սանհանգույցում, որտեղ վերջիններս, ամենայն հավանականությամբ, փորձել էին ապաստան գտնել։

Իրավապահները ենթադրում են, որ հրդեհը կարող էր առաջացած լինել օդորակիչի էլեկտրական կարճ միացման պատճառով, չնայած պաշտոնական վարկած դեռևս չի նշվել։

Իշխանությունները խոստացել են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ առաջին անգամ չէ, որ Թաիլանդում նման միջադեպ է տեղի  ունենում։

«Չնայած նախորդ միջադեպերից հետո հրդեհային և էլեկտրական անվտանգության չափանիշները բարելավելու վերաբերյալ պաշտոնական խոստումներին՝  նորմերը հաճախ պատշաճ կերպով չեն պահպանվում»,-նշում է աղբյուրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհը ողբերգական հետևանքներ է ունեցել