Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանն ու Թուրքիան միասին ավելի ուժեղ են, սա նաև տարածաշրջանային կայունության կարևոր չափանիշ է. Ալիև
«Աշխարհում չկա երկու երկիր, որոնք այնքան մոտ լինեն միմյանց, որքան Ադրբեջանն ու Թուրքիան»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդներն աշխարհում ամենամոտ ժողովուրդներն են.
«Նայեք համագործակցության մակարդակին, քաղաքական, տնտեսական և էներգետիկ կապերին, ինչպես նաև մարդկանց միջև հարաբերություններին։ Մենք չգիտենք աշխարհում երկու այլ երկիր, որոնք այդքան մոտ են միմյանց, որոնք այդքան աջակցում են միմյանց, որոնք այդքան բարեկամական են։ Սա մեր ժողովուրդների մեծ հարստությունն է։ Միասին մենք ավելի ուժեղ ենք։ Սա նաև տարածաշրջանային կայունության կարևոր չափանիշ է»։