«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 1 տարեկան երեխա է մաhաgել
Առողջություն
14:29 13/07/2026
Հայաստան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 1 տարեկան երեխա է մաhաgել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն 1 տարեկան երեխա է մահացել։

ԲԿ-ից հայտնում են. «Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:

Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։

Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը:

ArmLur.am-ի տեղեկություններով, երեխան ընկել է 3-րդ հարկից։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder