Նոր Զելանդիայում Հնդկաստանի վարչապետին դիմավորել են մաորիների ավանդական պարով. ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքական
14:18 14/07/2026
Աշխարհ

Նոր Զելանդիայում Հնդկաստանի վարչապետին դիմավորել են մաորիների ավանդական պարով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Օքլենդի կառավարական տանը ընդունելությոն են արժանացրել մաորի ցեղի ավանդական պոուհիրի արարողությանը, որը արտացոլում է Նոր Զելանդիայի հարուստ բնիկ ժառանգությունը և մշակութային ավանդույթները՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Արարողակարգային դիմավորմանը հաջորդել են վարչապետ Մոդիի և նրա գործընկեր Քրիստոֆեր Լուքսոնի միջև երկկողմ բանակցություններ։

Հնդկաստանի վարչապետը նաև շնորհավորել է մաորի համայնքին մաորիների Նոր տարվա՝ Մաթարիկիի կապակցությամբ՝ մշակութային կապ հաստատելով Նոր Զելանդիայի Մաթարիկի աստղաբույլի և Հնդկաստանի հին «Կրիտիկա» համաստեղության միջև։

Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լուքսոնի կողմից Օքլենդում իր պատվին կազմակերպված գալա ճաշկերույթին ելույթ ունենալիս վարչապետ Մոդին շնորհավորելով մաորի համայնքին ասել է, որ ընդհանուր մշակութային խորհրդանիշը արտացոլում է երկու երկրների միջև խորը քաղաքակրթական կապերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder