Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր՝ 16 ՄՎտ հզորությամբ լողացող հողմային տուրբինը
Հասարակություն
20:39 14/07/2026
Աշխարհ

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր՝ 16 ՄՎտ հզորությամբ լողացող հողմային տուրբինը

 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

«Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր՝ 16 ՄՎտ հզորությամբ լողացող հողմային տուրբինը, որը տեղադրված է հատուկ հարթակի վրա։ Հարթակը ծովի հատակին ամրացված է ճոպաններով, ինչի շնորհիվ գրեթե չի ենթարկվում ճոճումների։
 307 մետր բարձրությամբ կայանքը ուղևորվում է դեպի Լուֆենգի նավթագազային հանքավայր՝ Հարավչինական ծովում։ Դրա առանձնահատկությունն այն է, որ արտադրված էլեկտրաէներգիան չի փոխանցվելու ցամաքային էլեկտրացանցին, այլ ստորջրյա մալուխներով մատակարարվելու է հարակից նավթագազային հարթակներին։

 Հաշվարկների համաձայն՝ տուրբինը տարեկան կարտադրի շուրջ 54 միլիոն կՎտ·ժ էլեկտրաէներգիա։ Դա հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել ծովային հարթակներում վառելիքի սպառումը․ ընկերությունը կանխատեսում է տարեկան խնայել մոտ 15 հազար խմ վառելիք և 35 հազար տոննայով կրճատել CO₂-ի արտանետումները»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր՝ 16 ՄՎտ հզորությամբ լողացող հողմային տուրբինը