Սյունիքում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում․ 6 վիրավորներից երկուսն անչափահասներ են
Հասարակություն
12:18 14/07/2026
Հայաստան

Սյունիքում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում․ 6 վիրավորներից երկուսն անչափահասներ են

Սյունիքի մարզում հուլիսի 12-ին վթար է տեղի ունեցել։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Խաչիկ Կ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Գայանե Վ․-ն, 21-ամյա Նանար Կ․-ն, 7-ամյա Ն․ Կ․-ն, 17-ամյա Հ․ Գ․-ն և 64-ամյա Լուսածին Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահան Զադայանը և Պարգև Հարությունյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Հարությունյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder