Նավթի շուկայում գները կտրուկ բարձրացել են. ԱՄՆ-ի և Իրանի հարձակումների պատճառով
Տնտեսություն
15:30 14/07/2026
Աշխարհ

Նավթի շուկայում գները կտրուկ բարձրացել են. ԱՄՆ-ի և Իրանի հարձակումների պատճառով

Նավթի համաշխարհային գները մեկ ամսվա ընթացքում հասել են ամենաբարձր մակարդակին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև արդեն երրորդ օրն անընդմեջ շարունակվող ռազմական գործողությունների և Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն։

Այսօր Brent տեսակի նավթի գինը հասել է 85.92 դոլարի մեկ բարելի դիմաց՝ օրական աճելով մինչև 3.8%-ով և շարունակելով նախորդ օրվա 9.6 %-անոց թանկացումը։ Սա ամենաբարձր ցուցանիշն է հունիսի 15-ից ի վեր։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ շարունակում է հարվածներ հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին, մինչդեռ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նավթային բեռնատարների և տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ իրականացված հարվածների մասին։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման վերականգնման և տարանցիկ վճարների սահմանման մտադրության մասին։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ նավթի շուկան աստիճանաբար սպառում է իր պաշտպանական պաշարները, իսկ Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալները զգալիորեն նվազել են՝ մեծացնելով մատակարարման խափանումների վտանգը։ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը, սակայն, վստահեցնում է, որ նեղուցով նավթի հոսքը շարունակվում է և անհրաժեշտության դեպքում կապահովվի ամերիկյան զինված ուժերի աջակցությամբ։

Փորձագետները զգուշացնում են, որ եթե մատակարարման իրական պակասի վտանգը մեծանա, Brent նավթի գինը կարող է գերազանցել 100 դոլարը մեկ բարելի դիմաց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder