Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում ջերմային հարվածի հետևանքով հոսպիտալացվել է ավելի քան 4500 մարդ
Առողջություն
17:34 14/07/2026
Աշխարհ

Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում ջերմային հարվածի հետևանքով հոսպիտալացվել է ավելի քան 4500 մարդ

Ճապոնիայում, հուլիսի 6-12-ը, ջերմային հարվածի պատճառով հոսպիտալացվել է 4580 հիվանդ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, տվյալը ներկայացրել է երկրի ներքին գործերի և կապի նախարարության հրշեջ ծառայությունը։ 

Նախորդ շաբաթվա համեմատ ջերմային հարվածի պատճառով հոսպիտալացումների թիվն ավելացել է 3210-ով։ Յոթ մահ է գրանցվել հինգ պրեֆեկտուրաներում։

Տուժաշներից 2827-ը 65 տարեկանից բարձր են, ինչը կազմում է ընդհանուր թվի 61.7%-ը։

Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել հանրությանը պարբերաբար ջուր խմել, օգտագործել օդորակիչներ, խուսափել արևի տակ երկար ժամանակ մնալուց օրվա ամենատաք ժամերին և հատուկ ուշադրություն դարձնել տարեցներին և երեխաներին, ովքեր բարձր ռիսկի խմբում են։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder