Հայտնի է Զիդանի՝ ապագա պայմանագրի ժամկետը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ
Սպորտ
11:27 15/07/2026
Աշխարհ

Հայտնի է Զիդանի՝ ապագա պայմանագրի ժամկետը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շուտով կդառնա Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչը։ euro-football.ru-ի հաղորդմամբ, վաղուց հայտնի էր, որ Զիդանը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կփոխարինի Դիդիե Դեշամին։ Սա որևէ կապ չունի Ֆրանսիայի եզրափակիչ չհասնելու հետ։

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի, Զիդանը Ֆրանսիայի հավաքականի հետ կկնքի չորս տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2030 թվականի Աշխարհի առաջնության ավարտը։

54-ամյա մասնագետը չի աշխատել 2021 թվականից։

Հիշեցնենք, որ նախօրեին  Ֆրանսիան ԱԱ կիսաեզրափակչում 2-0 հաշվով պարտվեց Իսպանիային և չկարողացան հասնել եզրափակիչ։ Այժմ նրանք կխաղան երրորդ տեղի համար Անգլիայի կամ Արգենտինայի դեմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնի է Զիդանի՝ ապագա պայմանագրի ժամկետը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ