ՍԱՏՄ. «Դիլի»-ի մի քանի արտադրատեսակներ կրկին կարտադրվեն
Առողջություն
11:17 15/07/2026
Հայաստան

ՍԱՏՄ. «Դիլի»-ի մի քանի արտադրատեսակներ կրկին կարտադրվեն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դիլի» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Տավուշի մարզ, ք․ Դիլիջան) իրականացված կրկնակի վերահսկողությամբ՝ լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նմուշներ «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր Գաուդա», «Յոգուրտ դեղձի», «Յոգուրտ ելակի» արտադրատեսակներից: Հետազոտությունը ցույց է տվել, որ դրանցում նախկինում արձանագրված անհամապատասխանությունները վերացվել են։

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին տեսչական մարմինը հայտարարել էր՝ «ԴԻԼԻ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ նմուշները չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր Գաուդա» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր, «Յոգուրտ դեղձի», «Յոգուրտ ելակի» արտադրատեսակների նմուշները խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էր։



 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՍԱՏՄ. «Դիլի»-ի մի քանի արտադրատեսակներ կրկին կարտադրվեն