Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում 16-ամյա աղջկա ողբերգական մшhվшն դեպքից
Երեկ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ նախօրեին Shamshyan.com-ը հաղորդել էր, ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է, ով, ըստ նախնական տեղեկությունների, 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

