Լեգիոնելոզի բռնկում՝ Նյու Յորքում
Աշխարհում
15:19 15/07/2026
Աշխարհ

Լեգիոնելոզի բռնկում՝ Նյու Յորքում

Նյու Յորքի «Վերին Իսթ Սայդ» (Upper East Side) թաղամասում գրանցվել է լեգիոնելոզի դեպքերի տեղային բռնկում, որը, ըստ պաշտոնական տեղեկությունների, կապված է բարձրահարկ շենքերի հովացման համակարգի աշտարակներում հայտնաբերված բակտերիաների հետ։ Քաղաքի առողջապահության և հիգիենայի վարչությունը երեքշաբթի հայտնել է, որ թաղամասի 76 շենքերի հովացման աշտարակներում բակտերիաների առկայությունը հաստատվել է։

Ըստ «The New York Times» ամսագրի հրապարակման, 60 մարդու մոտ հաստատվել է Լեգիոնելլա բակտերիայով հարուցված թոքաբորբ, սակայն մահվան դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել։

Ներկայումս 15 մարդ հոսպիտալացված է, իսկ 34-ը՝ դուրս է գրվել հիվանդանոցից։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ Լեգիոնելոզով (Լեգիոներների հիվանդությամբ) վարակված յուրաքանչյուր 10 մարդուց մոտավորապես մեկը մահանում է։

«Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ Legionella բակտերիայի ազդեցությանը ենթարկված մարդկանց մեծ մասը չի հիվանդանում, սակայն ռիսկային խմբում կարող են լինել 50 տարեկանից բարձր անձինք, էլեկտրոնային կամ սովորական ծխախոտ օգտագործողները, ինչպես նաև թուլացած իմունային համակարգ կամ ուղեկցող հիվանդություններ (օրինակ՝ շաքարային դիաբետ կամ թոքային հիվանդություն) ունեցողները։

Նյու Յորքի առողջապահության վարչության տվյալներով՝ հիվանդությունը կանխարգելող պատվաստանյութ կամ դեղամիջոց գոյություն չունի, իսկ դիմակները, կարծես, պաշտպանություն չեն ապահովում։ Բուժումը ներառում է հակաբիոտիկների կիրառում, իսկ որոշ դեպքերում՝ նաև թթվածնային թերապիա կամ ինտենսիվ թերապիա։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), լեգիոնելլաներն առավելապես փոխանցվում են բաղարկված ջրի շիթերի ներշնչման միջոցով: Մարդիկ կարող են վարակվել նաև աղտոտված լողավազաններից և նույնիսկ օդից` օդորակման համակարգերի միջոցով: Legionella բակտերիաները կարող են երկար պահպանվել ծորակների և ցնցուղների մեջ:

Տարբերում են լեգեոներների հիվանդության 5 հիմնական ախտանիշներ, որոնց պետք է ուշադիր լինել`

-Հազ

- Շնչարգելություն

- Կրծքավանդակի ցավ կամ անհանգստություն, հատկապես շնչառության կամ հազի ժամանակ

- Բարձր ջերմաստիճան

- Գրիպանման ախտանիշներ

Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար ախտահանել տնային օդի լավորակման սարքերի զտիչները /ցանկալի է քլոր պարունակող ախտահանիչներով/, ցնցուղների և ծորակների դեպքում ջուրը բաց թողնել առնվազն 2-3 րոպեի ընթացքում, այնուհետև օգտագործել, անգամ կենցաղային նպատակներով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լեգիոնելոզի բռնկում՝ Նյու Յորքում