Ով պետք է «խուսափի» ձմերուկից
Հասարակություն
17:10 15/07/2026
Աշխարհ

Ով պետք է «խուսափի» ձմերուկից

Ձմերուկը լիարժեք ածխաջրային մթերք է, որը չափից շատ ուտելու դեպքում կարող է վնասել ենթաստամոքսային գեղձը և երիկամները: Սննդաբան Սոֆիա Կովանովան aif.ru-ի հետ հարցազրույցում բացահայտել է ձմերուկի ճշգրիտ չափաբաժինը, որը չի վնասի մեծահասակի առողջությանը։

Մասնագետը խորհուրդ է տվել առողջ մեծահասակի համար անվտանգ չափաբաժին մեկ կերակուրի ընթացքում օգտագործել ոչ ավելի, քան 500 գրամ։ Կովանովան նաև խորհուրդ է տալիս ձմերուկը ներառել օրական սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ընդունման մեջ, քանի որ այն հարուստ է արագ մարսվող շաքարով։

«Կարևոր է հիշել, որ ձմերուկը ջուր չէ», - ընդգծել է սննդաբանը։

Քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է հատկապես զգույշ լինեն: Մասնագետի խոսքով, ձմերուկը բացարձակապես հակացուցված է սուր գաստրիտի և պանկրեատիտի, երիկամային ծանր անբավարարության և կալորիաների կամ ածխաջրերի խիստ սահմանափակումների դեպքում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ով պետք է «խուսափի» ձմերուկից