Ես պատրաստվել և քրտնաջան աշխատել եմ ամբողջ մեկ տարի. Մեսսին բացահայտել է ԱԱ-ում իր հաջող ելույթի գաղտնիքը
Սպորտ
11:00 16/07/2026
Հայաստան

Ես պատրաստվել և քրտնաջան աշխատել եմ ամբողջ մեկ տարի. Մեսսին բացահայտել է ԱԱ-ում իր հաջող ելույթի գաղտնիքը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, 2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո, խոսել է մրցաշարին նախապատրաստվելու համար իր առջև ծառացած մարտահրավերների մասին։

Աշխարհի ընթացիկ առաջնությունում 39-ամյա Մեսսին խփել է ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում՝ դառնալով լավագույն ռմբարկուն Իսպանիայի դեմ եզրափակչից առաջ։

«Այսօր մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մենք մոլորակի երկու լավագույն թիմերից մեկն ենք։ Սա ցույց է տալիս, որ մեր արած ամեն ինչ պատահականություն չէ, և ոչ ոք մեզ ոչինչ չի տվել։ Աշխարհի առաջնության երկրորդ անընդմեջ եզրափակիչ հասնելը մի բան է, որին միայն քչերը կարող են հասնել, և այս թիմը դա արեց։

Մինչև անցյալ տարի ես կասկածներ ունեի՝ անընդհատ քննարկելով դրանք Սկալոնիի հետ։ Ես ամեն ինչ արեցի մրցաշարին լավագույն մարզավիճակում մոտենալու համար. ես ամբողջ տարին պատրաստվել և քրտնաջան աշխատել եմ։ Ամբողջ դեկտեմբերն անցկացրել եմ Արգենտինայում՝ առավոտյան և երեկոյան մարզվելով։ Գիտեի, որ ամեն ինչ կտամ, որպեսզի այստեղ հասնեմ լավագույն մարզավիճակում և պարզապես վայելեմ։ Եվ ես կարող եմ վայելել Աշխարհի առաջնությունը միայն այն ժամանակ, երբ լավ եմ զգում։

Այս մրցաշարին ես լիովին պատրաստվեցի՝ վայելելու խաղը և լինելու իմ գագաթնակետին», - sport24.ru-ի հաղորդմամբ, Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sport-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես պատրաստվել և քրտնաջան աշխատել եմ ամբողջ մեկ տարի. Մեսսին բացահայտել է ԱԱ-ում իր հաջող ելույթի գաղտնիքը